Երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

19:48 18.08.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը (67 կգ) դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող առաջնության եզրափակչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 3-6 հաշվով։

Շանթ Խաչատրյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կրիստո Վիդասին։ 1/8 եզրափակչում Շանթը 12-6 հաշվով տուշեով հաղթեց Թունիսը ներկայացնող Լամջեդ Մաֆիին։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8-3 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Վալենտին Պետիցին, իսկ կիսաեզրափակչում 15-5 հաշվով կամային հաղթանակ տոնեց թուրք Աբդուլ Բաշարի նկատմամբ։

Այսօր եզրափակիչ գոտեմարտ է անցկացրել նաև 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, որը պարտվել է թուրք Քերեմ Քամալին և դարձել է արծաթե մեդալակիր։

 

Share |

Լրահոս

Loading...