Չավին նվաճեց մարզչական կարիերայի առաջին տիտղոսը

09:18 18.08.2019

Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Չավին նվաճել է առաջին տիտղոսը մարզչի պաշտոնում։

«Ալ Սադը», որը նա գլխավորում է, 15-րդ անգամ նվաճել է շեյխ Յասիմի գավաթը: Եզրափակչում Չավիի ակումբը հաղթել է «Ալ Դուհայլին» (1-0): Նշվում է, որ սա 70-րդ տիտղոսն է ակումբի պատմության մեջ։

Չավին «Ալ Սադը» գլխավորել է գարնանը։ Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։

Share |

Լրահոս

Loading...