Զինչենկոյի ռեկորդային ֆանտաստիկ շարքը ԱՊԼ-ում ընդհատվել է

10:12 18.08.2019

Ալեքսանդր Զինչենկոն Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում էր «Տոտենհեմի» դեմ տնային խաղում (2-2): 

Արդյունքում ընդհատվել է Ալեքսանդր Զինչենկոյի ֆանտաստիկ հաղթական շարքը ԱՊԼ-ում։ Մինչ այս հանդիպումը ուկրաինացի կիսապաշտպանը հաղթել էր ԱՊԼ-ի բոլոր 23 խաղերում անընդմեջ, որում եղել էր «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում։ 

Ամեն դեպքում Զինչենկոյի մեկ այլ հիասքանչ շարքը շարունակվում է։ Ֆուտբոլիստը չի պարտվել մեկնարկային կազմում անցկացրած 24 խաղերում անընդմեջ։ 

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նոր մեկնարկած մրցաշրջանում «Ման․ Սիթին» երկու տուրից հետո ունի 4 միավոր։ Առաջին տուրում Գվարդիոլայի սաները 5-0 հաշվով հաղթել էին «Վեսթ Հեմին»։ Երկրորդ տուրում «Էթիհադում» «Սիթին» 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Տոտենհեմի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...