Արարատ-Արմենիա - Դյուդելանժ. տոմսերի վաճառքը սկսված է

12:41 19.08.2019

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին Երևանում կմրցի «Ֆ91 Դյուդելանժի» հետ: Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ սկսված է հանդիպման տոմսերի վաճառքը:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից: Այն աշխատելու է ժամը 12:00-20:00-ն:

«14.392 երկրպագու, մենք Ձեր աջակցության կարիքն ունենք: Միասին մենք կարող ենք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Արևմտյան տրիբունայի տոմսերը կարժենան 2000 դրամ, Արևելյան տրիբունայինը՝ 1000 դրամ, իսկ Հյուսիսային ևՀարավային տրիբունաներինը՝ 500 դրամ:

 «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» առաջին հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:

Share |

Լրահոս

Loading...