Արարատ-Արմենիայի մասնակցությամբ ԲԽ-ի հանդիպումը հետաձգվել է

14:11 19.08.2019

Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օգոստոսի 25-ի փոխարեն այն կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ ժամը 18:00-ին:

Նման որոշում է կայացվել հաշվի առնելով «Արարատ-Արմենիա»-ի՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հանգամանքը, ինչպես նաև մասնակից երկու ակումբների միջև ձեռքբերված համաձայնությունը

Հիշեցնենք՝ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլի՝ «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում:

Share |

Լրահոս

Loading...