Բալեկյանը փոխարինման մտնելուց 6 րոպե անց փայլուն գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

10:00 19.08.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլի հեղինակ է դարձել արգենտինական Սուպերլիգայի 3-րդ տուրի՝ «Պատրոնատոյի» հետ խաղում:

Հայազգի ֆուտբոլիստը փոխարինման է մտել հանդիպման 70-րդ րոպեին և 6 րոպե անց բավականին գեղեցիկ գոլով գրավել է մրցակցի դարպասը, ինչը, սակայն, «Աթլետիկո Ուրականին» չի փրկել պարտությունից արտագնա խաղում: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ «Պատրոնատոյի»:

 

«Աթլետիկո Ուրականը» 3 խաղից հետո վաստակած 4 միավորով արգենտինական Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Բալեկյանը 2019/20 մրցաշրջանի առաջին գոլն է խփել: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է իր թիմի բոլոր 3 խաղերին:

Share |

Լրահոս

Loading...