Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի հետ խաղին

15:28 19.08.2019

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրապարակել է իր թիմի հայտացուցակը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի և Հայաստանի հետ խաղերի համար:

Հայաստանի հավաքականի հետ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Բոսնիայի հավաքականի ամբողջական հայտացուցակն այս տեսքն ունի՝

Դարպասապահներ. Իբրահիմ Շեհիչ, Կենան Պիրիչ, Յասմին Բուրիչ

Պաշտպաններ. Դարկո Տոդորովիչ, Սեադ Կոլաշինաց, Տոնի Շունջիչ, Էրմին Բիչակչիչ, Էրվին Զուկանովիչ, Էլդար Չիվիչ, Մարկո Միխոյևիչ, Ադնան Կովաչևիչ, Զորան Կվերզիչ

Կիսապաշտպաններ. Ստեֆան Լոնկար, Մուհամեդ Բեիշիչ, Գոյկո Ցիմիրոտ, Միրալեմ Պյանիչ, Էլվիս Սարիչ, Ռադե Կրունիչ, Ամեր Գոյակ, Հարիս Դուլիևիչ, Դենի Միլոշևիչ

Հարձակվողներ. Էդին Ջեկո, Ռիյադ Բայիչ, Իրֆան Հաձիչ, Էդին Վիսկա:

Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 6 միավոր է վաստակել J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին նույնքան խաղից հետո 4 միավորով գտնվում է նախավերջին տեղում:

Share |

Լրահոս

Loading...