Կոուտինյու. Բավարիա տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար

13:16 19.08.2019

«Բավարիայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյուն Մյունխենի «Բարսելոնայից» մյունխենյան ակումբ տեղափոխվելոևց հետո կիսվել է տպավորություններով.

«Ինձ համար «Բավարիա» տեղափոխությունը նոր մարտահրավեր է նոր երկրում և Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում: Ես անհամբերությամբ եմ սպասում այս թիմի մարզաշապիկով դաշտ դուրս գալուն»,- Կոուտինյուի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջը:

Կոուտինյուն անցած տարվա հունվարին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»: Նրա տրանսֆերի համար կատալոնական ակումբը 145 մլն եվրո էր վճարել: Կապտանռնագույնների կազմում 27-ամյա ֆուտբոլիստը 76 հանդիպում է անցկացրել: Նրա ակտիվում 21 գոլ և 11 գոլային փոխանցում կա:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Ավելի վաղ բրազիլացին պաշտպանել է նաև «Ինտերի», «Վասկո դա Գամայի» և «Էսպանյոլի» գույները:

Share |

Լրահոս

Loading...