Ֆորլան. Ռոնալդուն էգոիստ է, ՄՅՈւ-ում նա ամբողջ օրը հայելու դիմաց էր անցկացնում

09:27 19.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը մանկունիացիների կազմում իր նախկին խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուին էգոիստ է անվանել:

«Ռոնալդուն, ի տարբերություն Բեքհեմի, էգիոստ էր հանդերձարանում: Կրիշտիանուն միշտ ցանկանում էր գտնվել հայելու մոտ: Նա ամբողջ օրն անցկացնում էր հայելու դիմաց»,- Ֆորլանի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Ֆորլանը 2002-ից 2004 թվականներին է հանդես եկել ՄՅՈւ-ի կազմում: «Կարմիր սատանաների» կազմում նա 292 հանդիպման է մասնակցել և դարձել 118 գոլի հեղինակ: Այս ամառ Ֆորլանը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Նրա վերջին ակումբը Հոնկոնգի «Կիտչին» էր, որի կազմում Ֆորլանը վերջին անգամ դաշտ է դուրս եկել 2018 թվականի մայիսին:  

Share |

Լրահոս

Loading...