Գրիզմանին թույլ չեն տա վերցնել Կոուտինյուի խաղային համարը Բարսելոնայում

11:21 19.08.2019

«Բարսելոնայի» նորեկ, հարձակվող Անտուան Գրիզմանը չի կարողանա փոխել խաղային համարն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում: Այս մասին հայտնում է AS-ը:

Այն բանից հետո, երբ Ֆիլիպե Կոուտինյուն հեռացավ կատալոնական թիմից ու վարձակալությամբ տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», 7 համարն ազատվեց, որի ներքո Գրիզմանն ավելի վաղ հանդես է եկել «Աթլետիկոյում»:

Իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, ֆրանսիացի ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում չի կարողանա հանդես գալ 7 համարի մարզաշապիկով, քանի որ Պրիմերայի ֆուտբոլիստներն ամբողջ մրցաշրջանի ընթացքում պետք է միևնույն համարի ներքո հանդես գան:

Գրիզմանն «Աթլետիկի» հետ Պրիմերայի առաջին տուրի խաղում արդեն «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է 17 համարի ներքո: Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում կատալոնացիները օգոստոսի 25-ին սեփական հարկի տակ կընդունեն «Բետիսին»:

Share |

Լրահոս

Loading...