Երկրպագուներն աղտոտել են Գրիզմանի՝ Աթլետիկոյի մարզադաշտի մոտ գտնվող անվանական ցուցատախտակը

13:02 19.08.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուները շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել հարձակվող Անտուան Գրիզմանի՝ ակումբից հեռանալու և «Բարսելոնա» տեղափոխվելու որոշման վերաբերյալ:

Երեկ՝ օգոստոսի 18-ին, իսպանական Պրիմերայի 1-ին տուրի՝ «Խետաֆեի» հետ տնային խաղից առաջ երկրպագուները հերթական անգամ աղտոտել են 28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի մոտակայքում տեղակայված անվանական ցուցատախտակը:

Դրա վրա սննդի մնացորդներ և գարեջրի տարրա է հայտնվել: Հարձակվողի ազգանվան վրա նաև ակումբի խորհրդանշանով պիտակ է փակցվել:

Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև հուլիսի կեսերին, երբ Գրիզմանի տեղափոխության մասին հայտարարվեց պաշտոնապես:

Share |

Լրահոս

Loading...