Աթլետիկոն հետ է վերցրել Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ Բարսելոնայի դեմ բողոքը

13:48 19.08.2019

Մադրիդի «Աթլետիկոն» հետ է վերցրել այն Լա Լիգային «Բարսելոնայի» դեմ հուլիսի կեսին ներկայացրած բողոքը՝ հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության շուրջ:

Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին լիգայում դեռևս չեն սկսել «Աթլետիկոյի» բողոքի քննարկումը, քանի որ վստահ են, որ տեղափոխությունը օրինական է ձևակերպվել:

Ֆուտբոլային պաշտոնյաների համար լրացուցիչ փաստարկ է հանդիսացել նաև այն, որ «Աթլետիկոն» այդպես էլ չի դիմել դատական այլ իշխանությունների:

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին «Աթլետիկոն» բողոք էր ներկայացրել «Բարսելոնայի» դեմ: Մադրիդցիները Գրիզմանի տրանսֆերի համար 120 մլն եվրո են ստացել՝ հրաժարագինը, որը սահմանված էր նրա պայմանագրով սկսած հուլիսի 1-ից: Մադրիդյան ակումբը 200 մլն եվրո էր պահանջում: 

«Աթլետիկոյի» ղեկավարների խոսքով, նրանք ապացույցներ ունեին առ այն, որ ֆուտբոլիստը կապտանռնագույնների հետ պայմանագիր է կնքել դեռ մարտին:

Share |

Լրահոս

Loading...