Մալկոմը 6 շաբաթ բաց կթողնի ու չի մասնակցի Սպարտակի հետ խաղին

10:50 19.08.2019

«Զենիթի» կիսապաշտպան Մալկոմը վնասվածքի պատճառով 6 շաբաթ բաց կթողնի:

Այս մասին «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է Գեորգի Չերդանցևը:

«Այնքան էլ լավ նորություններ չունեմ: «Զենիթից» ստացած տեղեկության համաձայն, Մալկոմը 6 շաբաթ բաց կթողնի, իսկ Դրիուսին՝ 4: Երկուսն էլ բաց կթողնեն «Սպարտակի» հետ խաղը, իսկ բրազիլացին բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի մեկնարկը»,- ասել է Չերդանցևը:

Հիշեցնենք՝ Մալկոմը «Զենիթ» է տեղափոխվել «Բարսելոնայից» այս տարվա ամռանը: Նրա տրանսֆերի համար պետերբուրգյան ակումբը 40 մլն եվրո է վճարել: Այս արժեքը դեռ կարող է աճել ևս 5 մլն եվրոյով բոնուսների հաշվին: Բրազիլացի ֆուտբոլիստը ռուսական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:

Նրա աշխատավարձը մոտավորապես 6,5 մլն եվրո կկազմի մրցաշրջանի ընթացքում:

Share |

Լրահոս

Loading...