Մեսսին լիովին վերականգնվել է վնասվածքից

09:16 19.08.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերականգնվել է մկանային վնասվածքից հետո, հայտնում է AS-ը: Վերականգնման ընթացքի պատճառով արգենտինացին ստիպված եղավ բաց թողել ԱՄՆ-ի նախապատրաստական հավաքն ու Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղը (0:1):

Արդեն այսօր՝ օգոստոսի 19-ին, Մեսսին թիմակիցների հետ կմասնակցի լիարժեք մարզումների: Լիոնելը կարող էր խաղալ դեռ «Աթլետիկի» դեմ, բայց թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն որոշել է ռիսկի չդիմել և չվտանգել ֆուտբոլիստի առողջությունը:

Երկրորդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղին չի կարողանա մասնակցել թիմի հարձակվողներից մյուսը՝ Լուիս Սուարեսը:

Նախորդ մրցաշրջանում Մեսսին ակումբի կազմում 50 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 51 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: Նա Իսպանիայի 10-ակի չեմպիոն է:

Share |

Լրահոս

Loading...