Փյունիկի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ17 հավաքական

16:22 19.08.2019

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը օգոստոսի 19-ից 30-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում:

«Փյունիկից» հավաքական են հրավիրվել Լևոն Վարդանյանը, Տիգրան Սարգսյանը, Կարեն Հովհաննիսյանը և Հայկ Ռեչելյանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Մ17 հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանը, Սամվել Սամվելյանը, Կարեն Գալստյանը և Սամվել Հակոբյանը:

Share |

Լրահոս

Loading...