ԶԼՄ-ներ. Ալեքսիսը 48 ժամվա ընթացքում կարող է տեղափոխվել Ինտեր

15:04 19.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ թիմից: La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ չիլիացի ֆուտբոլիստը 48 ժամվա ընթացքում կարող է դառնալ «Ինտերի» ֆուտբոլիստ:

Նշվում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է միլանյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը  ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծն այն բանից հետո, երբ «Ինտերը» չկարողացավ ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին:

Հնարավոր է՝ «Ինտերը» վարձակալի 30-ամյա ֆուտբոլիստին՝ հետագայում գնելու հնարավորությամբ, ընդ որում ՄՅՈւ-ն վարձակալության ընթացքում իր վրա կվերցնի Սանչեսի աշխատավարձի հետ կապված ծախսի կեսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսիսի աշխատավարձը մանկունիացիների կազմում կարող է հասնել շաբաթական մինչև 560 հազար ֆունտ (մոտ 610 հազար եվրո):    

Share |

Լրահոս

Loading...