Սոկրատիս. Հնարավոր է՝ Լիվերպուլի հետ խաղն ավելի հեշտ ստացվի, քան՝ Բարնլիինը

17:43 19.08.2019

«Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:

«Պաշտպանի համար շատ ավելի դժվար է խաղալ «Բարնլիի» պես թիմերի դեմ, քանի որ ստիպված ես լինում շատ պայքարել: «Լիվերպուլի» հետ ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի: Եթե նրանց համար հաջող օր լինի, իսկ ես մեզ համար ոչ, ուրեմն բարդ կլինի:

Ինչ վերաբերում է «Էնֆիլդում» մեր նախորդ խաղին, երբ 1:5 հաշվով պարտություն կրեցինք, ապա կասեմ, որ դա 5 գոլի խաղ չէր: Եղավ 11-մետրանոց, մենք էլ մի քանի սխալ թույլ տվեցինք: Կարծում եմ՝ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի, բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք մարզչի և նրա շտաբի հետ աշխատանքի վրա: Խաղը բոլոր դեպքում բարդ կլինի» ,- Սոկրատիսի խոսքերն է փոխանցում Goal-ը:

«Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:   

Share |

Լրահոս

Loading...