Ավետիք Վարդանյան․ Թևանյանը տակտիկական սխալներ թույլ տվեց և պատժվեց

17:23 19.08.2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված երիտասարդական աշխարհի առաջնությունը.:

 Հիշեցնենք, որ ավարտված ԱԱ-ում 4 հայ ազատ ոճայիններ պայքարել են բրոնզե մեդալի համար և պարտվել։

«Գիտեք, որ երիտասարդական Եվրոպայի առաջնության ժամանակ թիմի կեսը վնասվածք ուներ և հանդես եկանք երկրորդ կազմով: ԱԱ-ի ժամանակ վնասվածք ստացած ըմբիշներից երկուսը ապաքինվել էին և նրանց ընդգրկեցինք կազմ՝ հույս ունենալով, որ այդ ժամանակահատվածում նրանք մարզավիճակը կբարելավեն՝ հասցնելով առավելագույնի: ԱԱ-ն ցույց տվեց, որ մարզավիճակը բարելավել էին, բայց առավելագույնի չեն հասցրել: Խոսքը Վազգեն Թևանյանի և Հովհաննես Մաղաքյանի մասին է.

Վազգենը ձեռքի վիրահատություն էր տարել, իսկ Հովհաննեսը ԵԱ-ից առաջ կոտրել էր ոտքը: Վազգենը ոչ միայն պարտվեց իր մարզավիճակի պատճառով. չնայած նրա մարզավիճակը վատ չէր՝ միջին էր, այլև թուլ տված տակտիկական սխալների պատճառով: Իրավունք չուներ այդ սխալները թուլ տալ. փորձառու ըմբիշ է: Մարզիչներով զգուշացրել էինք, որ այդ սխալները չկրկնի, բայց կրկնեց ու պատժվեց»:

Ավետիք Վարդնյանը գոհ է Վրեժ Գևորգյանի ցույց տված արդյունքից.

«Գոհ եմ 57 կգ քաշային Վրեժ Գևորգյանից, իմ ակնկալածից լավ մասնակցեց: Նա Հայաստանի առաջնությունում երկրորդ տեղն էր զբաղեցրել։ Բայց բրավո, կարողացավ լավ գոտեմրատեր անցկացնել»:

Խոսելով ԱԱ-ում մրցավարության մասին` Վարդանյանն ասել է, որ պետք չէ մեղքը բարդել ուրիշների վրա, անգամ մրցավարների.

«74 կգ քաշային կարգում մրցավարական սխալ չի եղել: Դավիթ Գևորգյանին թե՛ պատանիներում, թե՛ երիտասարդներում վստահել ենք, բայց չի կարողացնել արդարացնել իրեն, մարզումներին լավ է դրսվորում, բայց առաջնությունների ժամանակ չի արդարացնում։

61 կգ քաշային կարգում եղել է որոշակի մրցավարական թերացում, բայց ես չեմ սիրում մեղքը բարդել մրցավաների վրա: Հրաչյա Մարգարյանը Եվրոպայի չեմպիոն է և պետք է թույլ չտար գոտեմարտը հավասարեցնել, որ մնար մրցավարների որոշումից կախված, և սխալ մրցավարության «զոհ» դառնար: Ես միշտ մեղադրում եմ մեզ, ուրիշ մեղավորներ փնտրել պետք չէ»:

Մեկնաբանության վերջում Ավետիք Վարդանյանն անդրադարձել է նաև երիտասրադկան հավաքականի կազմի փոփոխությանը.

«Մրցաշրջանը ավարտվեց։ Այս տարվանից թիմը փոխվում է, նոր թիմ ենք հավաքելու ու աշխատենք գրեթե 0-ից: Պատանեկան հավաքականից երիտասարադական հավաքականի ռեալ թեկանծու է 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը (2019 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր), իսկ մնացածն էլ լավ ըմբիշներ են, բոլորի հետ էլ հույս կապել պետք է, աշխատանքներ տանել պետք է: Նոր թիմի հետ կմասնակցնեք 2-3 միջազգային մրցաշարի՝ կփորձենք նրանց թե՛ լավ , թե՛ վատ կողմերը բացահայտել. ժամանակ դեռ կա:

Այս տարիքային անցումը բավականին բարդ է, քանի որ պատանի տարիքում նրանք գոտեմարտում են 2 մրցափուլով 2 րոպե, իսկ երիտասրադներում արդեն 3-ական րոպե»,- երզափակել է իր խոսքը Ավետիք Վարդանյանը:

Share |

Լրահոս

Loading...