Ուրարտու - Գանձասար-Կապան հանդիպման տոմսերը վաճառվում են

16:38 19.08.2019

Առաջիկա խաղը «Ուրարտու» մարզադաշտում տեղի կունենա օգոստոսի 24-ին. Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի շրջանակում, «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին»:

Ինչպես հայտնի է, «Ուրարտուի» տնային հանդիպումներին հնարավոր է ներկա գտնվել միայն տոմսերով:

Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել ակումբի սպորտ սրճարանից կամ գնել առցանց։ Տոմսերի արժեքները 200 (6-14 սեկտորներ), 300 (1 և 5 սեկտորներ) և 500 (2-4 սեկտորներ) դրամ են։

Հանդիպման մեկնարկը ժամը 19:30-ին է

:

«Ուրարտուն» շատ անհաջող է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը: Բարձրագույն խմբի մեկնարկային 3 տուրից հետո թիմը ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...