Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն Իսրայելի բաց առաջնության հաղթողն է

10:13 19.08.2019

Հանգստյան օրերին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը,որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ օղակների վարժության չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը,իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալ է նվաճել:

Իսրայել էին մեկնել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը:

Share |

Լրահոս

Loading...