Արարատը շարունակում է հաղթել. երեք միավոր Փյունիկի հետ խաղում (տեսանյութ)

21:14 19.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրում «Փյունիկը» ընդունել էր «Արարատին»: Սա տուրի վերջին հանդիպումն էր:

Սերգեյ Բոյկոյի թիմը կարողացավ խոշոր հաշվով հաղթանակ տանել՝ առավելության հասնելով 4-1 հաշվով:

Առաջին խաղակեսում Դենիս Դեդեչկոյի գոլը միակն էր: «Արարատի» կիսապաշտպանը հաջողության հասավ 44-րդ րոպեին:

Երկրորդ կեսում «Փյունիկը» մեծացրեց ճնշումն ու կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ նախորդ մրցաշրջանն «Արարատում» անցկացրած Արտյոմ Սիմոնյանը:

«Արարատը», սակայն, կրկին բեկեց հանդիպման ընթացքը ու հաղթանակի հասավ: Նախ, 80-րդ րոպեին փոխարինման մտած Զավեն Բադոյանը հաշիվը դարձրեց 2-1:

Մի քանի րոպե անց Դենիս Դեդեչկոն դուբլ գրանցեց իր հաշվին՝ գոլի հեղինակ դառնալով տուգանայինից կատարած հարվածով:

Հանդիպման վերջակետն էլ դրեց Վեսլեն Ժունիորը՝ 4-1:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 9 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 3 միավորով 6-րդն է:

Share |

Լրահոս

Loading...