Արսենալը նոր պայմանագիր կառաջարկի Օբամեյանգին

20:41 19.08.2019

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Լոնդոնցիները մեծ հույսեր են կապում գաբոնցու հետ ու կարծում են, որ Չեմպիոնների լիգա վերադարձի համար նա առաջնային դեր պետք է խաղա: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը նույնպես դեմ չէ երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:

Share |

Լրահոս

Loading...