Արտակ Ալեքսանյանը՝ Փյունիկի հետ խաղի մասին. Հաճելի խաղ էր, կարևորը՝ հաղթեցինք

22:36 19.08.2019

Երևանի «Արարատը» Բարձրագույն խմբում տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը: Սերգեյ Բոյկոյի թիմը երրորդ տուրում հաղթանակի հասավ «Փյունիկի» նկատմամբ 4-1 հաշվով.

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «Արարատի» ավագ Արտակ Ալեքսանյանը.

«Լավ մրցակից էր: Խաղակցված թիմ է «Փյունիկը», մինչև այս մի քանի հանդիպում էին անցկացրել Եվրոպա լիգայում: Հաճելի խաղ էր ու կարևորն այն է, որ հաղթեցինք: Բոլորս ուրախ ենք:

Նախկինում էլ ասել եմ, որ մեր թիմի պոտենցիալը մեծ է: Յուրքանչյուր խաղին տրամադրվում ենք այնպես, կարծես վերջինն է մեզ համար: Ցանկացած խաղում դուրս ենք գալիս հաղթելու համար:

Կարծում եմ, որ այսօրվա խաղը ցույց տվեց, որ ոչ միայն մենք, այլ նաև ամբողջ թիմը լավ ֆիզիկական վիճակում է: Իհարկե, դեռևս աշխատելու տեղ կա ու ամբողջ թիմով դեռ պետք է զարգանանք»,-ասել է Ալեքսանյանը:

Share |

Լրահոս

Loading...