Դժվարին մեկնարկ. Աթլետիկոն Լա Լիգայի առաջին տուրում հաղթեց Խետաֆեին (տեսանյութ)

01:55 19.08.2019

Իսպանիայի Լա Լիգայում ավարտվեց 2019/20 մրցաշրջանի մեկնարկային տուրը:

Մադրիդի «Աթլետիկոն» առաջին տուրում հաղթանակի հասավ «Խետաֆեի» նկատմամբ:

Դիեգո Սիմեոնեի թիմը մադրիդյան դերբիում հաղթեց նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը հեղինակեց Ալվարո Մորատան՝ աչքի ընկնելով Տրիպյեի փոխանցումից հետո:

Թիմերը հանդիպման մեծ մասն անցկացրին 10 ֆուտբոլիստով: Նախ, 38-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մոլինան, իսկ 42-րդ րոպեին իր թիմին 10 հոգով թողեց Լոդին:

56-րդ րոպեին էլ Ալվարո Մորատան կարող էր դուբլ գրանցել իր հաշվին, սակայն իսպանացին չկարողացավ հստակ իրանցել 11-մետրանոցը: Այն վաստակել էր Ժոաու Ֆելիշը՝ անհատական հիանալի անցումից հետո:

«Աթլետիկոն» այս հաղթանակից հետո վաստակում է 3 միավոր: «Խետաֆեն» մրցաշրջանը սկսում է պարտությամբ:

Share |

Լրահոս

Loading...