Մակինրոյը նշել է պատմության լավագույն թենիսիստներին. Ջոկովիչը չկա քառյակում

16:14 19.08.2019

Grand Slam շարքի մրցաշարերի յոթակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ջոն Մակինրոյը նշել է իր վարկածով պատմության լավագույն թենիսիստներին:

«Ես թոփ-4 կառանձնացնեմ՝ Ռոդ Լեյվեր, Պիտ Սամպրաս, Ռոջեր Ֆեդերեր և Ռաֆայել Նադալ: Նովակ Ջոկովիչը հինգերորդն է, բայց նա դեռ պայքարի մեջ է:

Թոփ տասնյակում կընդգրկեի նաև Լյու Հոուդին: Ինձ պատմել են, որ նա բոլորից ուժեղ է եղել, թեպետ ինքս երբեք չեմ հանդիպել նրան:

Իհարկե, պետք է նշել նաև Բյորն Բորգին: Սկզբում ես նախանձում էի նրան: Նա, ասես, վիկինգների արքան լիներ և ինձանից լավն էր: Բորգը կարողացավ ինձ հաղթել 1980 թվականի Ուիմբլդոնի եզրափակչի 5-րդ սեթում: Հետո, երբ սկսեցինք միասին շատ ժամանակ անցկացնել, ընկերացանք»,- Մակինրոյի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Share |

Լրահոս

Loading...