Բալոտելի․ Նպատակս Իտալիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնությանը մասնակցելն է

22:53 19.08.2019

«Բրեշիայի»  նորեկ հարձակվող Մարիո Բալոտելին հաղորդել է, որ մտադիր է վերադառնալ Իտալիայի հավաքական, որպեսզի մասնակցի Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։

««Բրեշիայի» հետ պայմանագիր կնքելու տարբերակը իմ գործակալ Մինո Ռայոլայի մոտ է առաջ եկել։ Մենք հանդիպել ենք ու խոսել այդ մասին։ Դա բարդ չէր։ Չեմ վախենում, ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Իմ նպատակն այն է, որ այնպես անեմ՝ թիմն առաջընթաց ունենա։ Կաջակցեմ թիմակիցներիս, իսկ նրանք ինձ պիտի աջակցեն։

Իմ նպատակը Իտալիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնությանը մասնակցելն է։ Ռոբերտո Մանչինին շնորհավորել է ծննդյանս օրն ու լավագույնը մաղթել։

Երբ «Բրեշիայից» առաջարկ եղավ, ոչնչի մասին չմտածեցի։ Այս թիմին կարող եմ շատ ավելին տալ, քան մյուսներին։ Սա իմ քաղաքն է։

Արտասահմանում ես շատ ավելի երկար տարիներ եմ անցկացրել, քան Իտալիայում։ Ֆուտբոլային մակարդակով այնտեղ եմ աճել։ Մայրս լաց եղավ, երբ ասացի, որ «Բրեշիա» տեղափոխվելու տարբերակ ունեմ։ Նա շատ երջանիկ էր։ Հայրս Բրեշիայից է, դրա համար նա էլ է երազել տեսնել՝ ինչպես եմ ես այստեղ խաղում»,- Բալոտելիի խոսքերն է փոխանցում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։  

 

Share |

Լրահոս

Loading...