Բարսելոնան հաստատեց. Դեմբելեն շարքից դուրս է եկել երկար ժամանակով

23:51 19.08.2019

Կատալոնական «Բարսելոնան» նոր մրցաշրջանի մեկնարկում կորուստ ունի:

«Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը հայտնել է, որ թիմի հարձակվող Ուսման Դեմբելեն ձախ ազդրի վնասվածք է ստացել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Դեմբելեն շարքից դուրս է մնացել հինգ շաբաթով:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» նվազագույն հաշվով պարտվել էր «Աթլետիկ Բիլբաոյին»:

Share |

Լրահոս

Loading...