The Guardian. Էշլի Քոուլն աշխատանքի է անցնելու Չելիսում

18:20 19.08.2019

Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլն աշխատանքի կանցնի լոնդոնյան ակումբում:

Անգլիացին կարող է ընդգրկվել Ֆրենկ Լեմպարդի մարզչական շտաբում: Հայտնում է The Guardian-ը:

«Կապույտների» ղեկավարները գոհ են թիմի նախկին աստղային ֆուտբոլիստների՝ Պետր Չեխի, Պաուլո Ֆերեյրայի, Ջո Քոուլի, Ֆրենկ Լեմպարդի աշխատանքից ու այժմ պատրաստ են ընդունել նաև Էշլի Քոուլին:

Նշվում է, որ «Չելսին» օգնում է անգլիացուն որքան հնարավոր է շուտ մարզչական արտոնագիր ստանալ:

Share |

Լրահոս

Loading...