Զումա. Մարդիկ չգիտեն, թե ինչերի միջով եմ անցել Չելսիի հիմնական կազմում հայտնվելու համար

23:24 19.08.2019

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կուրտ Զուման չի թաքցրել, որ մեծ դժվարությունների միջով է անցել լոնդոնցիների մեկնարկային կազմում հայտնվելու համար:

Երիտասարդ խաղացողը 2016 թվականին խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, որից հետո հանդես է եկել «Սթոք Սիթիում» և «Էվերթոնում».

«Սա շատ երկար ճանապարհ էր: Չեմ ցանկանում խոսել դրա մասին, քանի որ արդեն թերթել եմ այդ էջը: Ես շատ եմ տանջվել ու պայքարել:  

Ինձ համար դժվար էր վերադառնալը: Մարդիկ չեն մտածում այն մասին, որ ես մեկ տարի ֆուտբոլով չեմ զբաղվել: Ես միշտ հավատացել եմ ինձ: Իմ ընտանիքը միշտ աջակցել է ինձ և ես վերադարձել եմ ու երջանիկ եմ, որ խաղում եմ «Չելսիում»»,- Զումայի խոսքը մեջբերում է AFP-ն:

Share |

Լրահոս

Loading...