Պաշտոնական․ Բավարիան վարձակալեց Կոուտինյոյին մեկ տարի անց 120 միլիոն եվրոյով գնելու իրավունքով

12:35 19.08.2019

Ֆիլիպե Կոուտինյոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ Կողմերը հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ։ 

Այսպիսով, Ֆիլիպե Կոուտինյոն վարձակալական հիմունքներով տեղափոխվում է «Բավարիա» մեկ մրցաշրջանով։ Վարձակալության համար Բունդեսլիգայի չեմպիոնները 8,5 միլիոն եվրո են վճարել։ Գերմանական ակումբը վարձակալման ավարտին կարող է 120 միլիոն եվրո վճարել «Բարսելոնային» և գնել ֆուտբոլիստին։ Հավելյալ մանրամասներ չեն նշվում։ 

Կոուտինյոն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2018 թվականի հունվարին «Լիվերպուլից»։ «Բարսելոնայի» կազմում անցկացրած 52 խաղերում 27-ամյա բրազիլացին 18 գնդակ է խփել։ 

Ավելի վաղ «կապտանռնագույնները» ցանկանում էին Կոուտինյոյին ներառել Նեյմարի հավանական տրանսֆերի մեջ։ 

Նոր ակումբում Կոուտինյոն հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։ Նախկինում այն կրում էի Արիեն Ռոբենը։ 

Share |

Լրահոս

Loading...