Դանիլ Մեդվեդևը ATP-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական

12:21 19.08.2019

Ցինցինատիում ավարտվեց ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Տղամարդկանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Դանիլ Մեդվեդևը և Դավիդ Գոֆենը։ Ռուս թենիսիստը նվաճեց կարիերայի առաջին Մասթերսը։ 

Երկուշաբթի առավոտյան ATP-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որում ռուս թենիսիստը բարելավել է իր դիրքերը երեք հորիզոնականով։ Մեդվեդևը կարիերայի ընթացքում առաջին անգամ հայտնվում է ATP-ի վարկանիշային աղյուսակի հնգյակում։ 

Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդը Ռաֆայել Նադալն է, երրորդ տեղում Ռոջեր Ֆեդերերն է։ Քառյակը եզրափակում է Դոմինիկ Թիմը։ 

1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 11,685 միավոր
2․ Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 7,945 միավոր
3․ Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 6,950 միավոր
4․ Դոմինիկ Թիմ (Ավստրիա) - 4,925 միավոր
5․ Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 4,195 միավոր
6․ Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 4,005 միավոր
7․ Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4,005 միավոր
8․ Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 3,455 միավոր
9․ Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2,890 միավոր
10․ Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Իսպանիա) - 2,575 միավոր

 

Share |

Լրահոս

Loading...