Լուիս. Ես տեղ չունեի Լեմպարդի ծրագրերում

17:32 19.08.2019

«Արսենալի» նորեկ Դավիդ Լուիսը պարզաբանել է, թե ինչու է որոշել հեռանալ «Չելսիից»:

«Միշտ փորձում եմ անկեղծ լինել: Բոլորն էլ գիտեն, որ երջանիկ էի «Չելսիում» և այնտեղ շատ տիտղոսներ եմ նվաճել: Լեմպարդի հետ զրույց եմ ունեցել: Ես նրա ծրագրերում տեղ չունեի:

Կարող էի պարզապես մնալ «Չելսիում» և աշխատավարձ ստանալ, բայց սիրում եմ մարտահրավերներ ընդունել: Դա այն է, ինչն ինձ մոտիվացնում է»,- Լուիսի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...