Դե Բրույնե․ Ի՞նչ աներ Լապորտը, կտրեր ձեռքը ու խաղար առանց նրա՞

14:13 19.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն քննադատել է «Տոտենհեմի» դեմ խաղի մրցավարների որոշումը, որով չեղարկվեց Գաբրիել Ժեզուսի գոլը։ Հիշեցնենք, որ վերջին րոպեին խփված գոլը չեղարկվեց, քանի որ Էմերիկ Լապորտը ձեռքով էր կատարել փոխանցումը։ Որոշումը կայացվել էր VAR համակարգի օգնությամբ։ 

«Ձեռքով խաղի վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Երբ ես դիտեցի տեսանյութը, հասկացա, որ Լապորտը ոչ մի կերպ չէր կարող պահել ձեռքը։ Ի՞նչ կարող էր նա անել, կտրեր ձեռքը և խաղար առանց նրա՞։ Նա ոչինչ չէր կարող անել, քանի որ Օտամենդին 10 սմ հեռավորության վրա էր նրանից ու գլխով էր խաղացել։ Այդ ընթացքում հնարավոր չէ արձագանքել»,-բելգիացու խոսքերն է մեջբերում The Independent-ը։ 

Դե Բրույնեն նաև հավելել է, որ VAR համակարգի մեծ երկրպագու չէ։ Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում այն կիրառվում է այս մրցաշրջանից։ 

ԱՊԼ-ի երկրորդ տուրում «Սիթին» ու «Տոտենհեմը» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեցին հանդիպումը։ 

Share |

Լրահոս

Loading...