Դրոգբան կարող է գլխավորել Կոտ դ՛Իվուարի Ֆուտբոլի ֆեդերացիան

21:56 19.08.2019

«Չելսիի» ու Կոտ դ՛Իվուարի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հավակնում է երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։

41-ամյա Դրոգբան պատրաստել է դեկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է L'Equipe-ը։

Ընտրություններին մտադիր է մասնակցել նաև Կոտ դ՛Իվուարի հավաքականի ևս մեկ հայտնի նախկին խաղացող Բոնավենտյուր Կալուն։

 

Share |

Լրահոս

Loading...