ՊՍԺ-ն առաջարկ է անելու Յուվենտուսին Դիբալայի համար

14:51 19.08.2019

«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է գնել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ 

Աղբյուրի տեղեկություններրով, փարիզյան կողմը շատ լուրջ է տրամադրված և ցանկանում է մոտ օրերս առաջարկով հանդես գալ։ ՊՍԺ-ն մտադիր է 80 միլիոն եվրո առաջարկել արգենտինացի 25-ամյա արգենտինացու համար։ 

Հաղորդվում է, որ կողմերը ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը։ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն մտադիր է գործարքը ավարտել արդեն այս չորեքշաբթի։ 

Ավելի վաղ Թոմաս Տուխելը՝ Լիգա 1-ի չեմպիոնների գլխավոր մարզիչը, հայտնել էր, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից, քանի դեռ ակումբը փոխարինող չի գտել նրան։ 

Share |

Լրահոս

Loading...