2 ֆուտբոլիստ հեռացել են Փյունիկից

15:16 19.08.2019

«Փյունիկ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Գոռ Մանուկյանի և կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Մանուկյանը «Փյունիկի» սան է: «Փյունիկում» անցկացրել է 143 հանդիպում:

Էդուարդ Ավագյանն այս ամռանն էր միացել թիմին և մասնակցել է միայն ընկերական և «Փյունիկ-2»-ի խաղերին:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նրանց հետագա կարիերայում:

Share |

Լրահոս

Loading...