Իբրահիմովիչ․ Երազելու կարիք չունեմ, ես ինքս երազանք եմ

21:42 19.08.2019

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է MLS-ում իր խաղի մասին։

 «Պետք է աշխատեմ։ Երբ մարզումներին տանջվում եմ, ինձ լավ եմ զգում։ Դա է իմ մոտեցումը՝ քրտնաջան աշխատելը։ Ես միշտ ասում եմ․ «Եկեք մարմնիցս առավելագույնը քամենք»։

Ես MLS չեմ եկել, որովհետև ես Իբրահիմովիչն եմ։ Եկել եմ, որովհետև ուզում եմ ձեզ ցույց տալ՝ ինչ է նշանակում ֆուտբոլ։ Եկել եմ, որովհետև ԱՄՆ-ին ուզում եմ իմ խաղը ցույց տալ։

Ինչ վերաբերում է երազանքներին, ոչ, ես երազելու կարիք չունեմ։ Երբ երիտասարդ էի, երազում էի։ Հիմա ես ինքս երազանք եմ»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։

 MLS-ի մրցաշրջանում անցկացրած 21 խաղում Իբրան խփել է 20 գոլ ու ռմբարկուների ցուցակում երկրորդն է։ Առաջին հորիզոնականում «Լոս-Անջելեսի» կիսապաշտպան Կարլոս Վելան է 24 խաղում 24 գոլ արդյունքով։ 

 

 

Share |

Լրահոս

Loading...