Մոնակոն պատրաստ է խոշոր առաջարկով «գողանալ» Իկարդիին

10:23 19.08.2019

«Մոնակոն» դեռևս հույսեր է փայփայում «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը գնելու համար։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և «Նապոլին»։ 

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Մոնակոն» 60-65 միլիոն եվրո է պատրաստ առաջարկել «ներաձուրիներին» արգենտինացի հարձակվողի համար։ Իկարդիին կառաջարկվի տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ և հինգ տարվա պայմանագիր։ 

«Նապոլին» իր հերթին տարեկան 7,5 միլիոն եվրո է պատրաստ վճարել Իկարդիի համար։ 

Ամեն դեպքում, հաղորդվում է, որ Իկարդին ցանկանում է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ 

 

Share |

Լրահոս

Loading...