Իկարդիի կինը հերքել է նրա՝ Մոնակո տեղափոխության մասին լուրը

18:35 19.08.2019

Վանդա Նարան՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը, որը նաև նրա գործակալն է, հերքել է ֆուտբոլիստի՝ «Մոնակո» տեղափոխության մասին տեղեկությունը։

«Նա չի տեղափոխվի «Մոնակո»»,- հայտնել է Նարան։

TyC Sports-ի տվյալների համաձայն՝ «ներաձուրիի» ղեկավարությունը ցանկանում է վաճառել 26-ամյա հարձակվողին արտասահմանյան ակումբի։ Անձամբ արգենտինացին ուզում է մնալ Իտալիայում ու կնախընտրեր տեղափոխվել «Յուվենտուս»։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Մոնակոն» պատրաստ է 65 մլն եվրո առաջարկել Իկարդիի համար ու նրան տարեկան 12 մլն եվրո վճարել։

 

Share |

Լրահոս

Loading...