Լեմպարդը կրկնել է Ռաֆայել Բենիտեսի հակառեկորդը

14:23 19.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ 

Այսպիսով, Ֆրենկ Լեմպարդը չի կարողանում հաղթանակ տանել «Չելսիի» ղեկին երրորդ հանդիպումն անընդմեջ։ Նա կրկնել է Ռաֆայել Բենիտեսի հակառեկորդը, ով ևս 2012-2013 թվականներին չէր կարողացել իր առաջին հաղթանակը տանել որպես մարզիչ մեկնարկային երեք խաղերում։

ԱՊԼ-ի առաջին տուրում «Չելսին» 0-4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Օրեր անց «կապույտները» ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեցին «Լիվերպուլին»։ 

Ֆրենկ Լեմպարդը այս ամառ է գլխավորել «Չելսին»։ Մինչ այդ նա մարզում էր «Դերբին» ։ 

Share |

Լրահոս

Loading...