Մալդինին Ռեալի հետ բանակցություններ կվարի Մարիանոյի տրանսֆերի համար

19:38 19.08.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարող է կարիերան շարունակել «Միլանում»:

«Ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին առաջիկա օրերին ժամանելու է Մադրիդ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար բանակցություններ վարելու: Այս մասին հայտնի է դարձել AS-ին:

Բացի «Միլանից», Մարիանոյի տրանսֆերով հետաքրքրվում է նաև «Բետիսը»:

Մալդինին Մադրիդում հանդիպում է ունենալու նաև «Աթլետիկոյի» ներկայացուցիչների հետ՝ Անխել Կորեայի տեղափոխությունը վերջնականապես համաձայնեցնելու համար:

Share |

Լրահոս

Loading...