Մարսելո. Քննադատությունն ինձ չի անհանգստացնում

19:11 19.08.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է թիմի նոր համալրումների, առաջիկա մրցաշրջանից իր սպասելիքների ու իր հասցեին հնչող քննադատություններ մասին.

«Կարծում եմ, որ մեզ համալրումներ պետք չեն: Լավ թիմ ունենք: Դժվար է լինելու, սակայն եթե կենտրոնանանք մեր խնդիրների վրա, ապա ամեն ինչ կարող ենք հաղթել:

«Ռեալն» ինձ սովորեցրել է պայքարել բոլոր տիտղոսների համար: Այս մրցաշրջանը բացառություն չի լինի: Պայքարելու ենք բոլոր մրցանակների համար:

Ինչ վերաբերվում է նախորդ մրցաշրջանում իմ հասցեին հնչած քննադատությունների մասին, ապա ես սովոր եմ դրան: Վերջիվերջո, ես բոլորից լավ գիտեմ, թե երբ եմ գտնվում լավ մարզավիճակում, իսկ երբ՝ վատ: Քննադատությունն ինձ չի անհանգստացնում»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...