Ոչ մի ռևանշ էլ չի լինի. Մեյվեզերը հերքել է Պակյաոյի հետ բանակցելու մասին լուրերը

17:06 19.08.2019

Հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել Մենի Պակյաոյի հետ և այդ ուղղությամբ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայում: 

«Համացանցում հայտնված տեսանյութը կեղծ է: Ես վաղուց եմ եղել Սաուդյան Արաբիայում: Այն մարդիկ, որոնց հետ շփվել եմ, ինձ խնդրել էին նշել Պակյաոյի անունը: Դա հին տեսանյութ է: Ոչ մի ռևանշ չի լինելու, բանակցություններ չեն ընթանում»,- Մեյվեզերի խոսքը մեջբերել է FightHype-ն:

Մեյվեզերի մասնակցությամբ տեսանյութ հրապարակվել էր Arab News-ում, լրատվամիջոցը վստահեցրել էր, որ տեսանյութը հրապարակել է անձամբ ամերիկացի բռնցքամարտիկը:

Ավելի վաղ Պակյաոն հայտարարել էր Մեյվեզերի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկության մասին:

Share |

Լրահոս

Loading...