ATP Ցինցինատի․ Մեդվեդևը նվաճեց կարիերայի առաջին մասթերսը

09:09 19.08.2019

Ցինցինատիում ավարտվեց ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Տղամարդկանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Դանիլ Մեդվեդևը և Դավիդ Գոֆենը։ 

Ռուս թենիսիստը, ով ATP-ի երրորդ մրցաշարն անընդմեջ դուրս էր եկել եզրափակիչ, կարողացավ երկու սեթում առավելության հասնել Գոֆենի նկատմամբ 7-6(3), 6-4 հաշվով։ Մեդվեդևը նվաճեց կարիերայի առաջին Մասթերսը։ 

Մրցաշարի ընթացքում Մեդվեդևը պայքարից դուրս էր թողել նախորդ տարվա չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ 

Մինչ Ցինցինատիի Մասթերսում հաղթանակը, 23-ամյա թենիսիստը պարտվել էր Վաշինգտոնի մրցաշարի եզրափակչում Նիկ Կիրիոսին, իսկ կարիերայի Մասթերս շարքի առաջին եզրափակչում Մոնրեալում պարտվել էր Ռաֆայել Նադալին։ 

Ներկա պահին Մեդվեդևը մրցաշրջանի ընթացքում ամենաշատ հաղթանակներն ունի։ Ռուս թենիսիստը 44 հաղթանակ է տարել։ 

Share |

Լրահոս

Loading...