Հարդեն. Զինանոցս կհամալրեմ նոր կրեատիվ հնարքով

16:43 19.08.2019

«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը հայտարարել է, որ նոր մրցաշրջանում զարմացնելու է նոր հնարքներով:

Բասկետբոլիստը պատմել է, որ նախապատրաստական մարզումների ժամանակ աշխատում է նոր հնարքի ուղղությամբ:

«Եթե դու հանդես ես գալիս NBA-ում, հատկապես բարձր մակարդակում, պարտավոր ես ամեն տարի խաղդ կատարելագործելու հնարքներ գտնես: Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ պետք է մտածել նոր հնարքների մասին, որոնց օգնությամբ կարող ես առավելություն ստանալ մրցակիցներիդ նկատմամբ:

Նախկինում ինձ համար նման հնարք էր ստեպբեքը, իսկ այժմ նոր կրեատիվ հնարքի ուղղությամբ եմ աշխատում, որով կհամալրեմ իմ զինանոցը: Այն կարող է նման լինել վազքի, սակայն իրականում այդպես չէ:

Ինչ վերաբերվում է Ռասել Ուեստբրուկի տեղափոխությանը՝ չեմ կարծում, թե ինձ ժամանակ է հարկավոր նրա խաղին հարմարվելու համար: Մենք միասին հանդես ենք եկել NBA-ում և հավաքականում: Եթե դուք ունեք տաղանդ և հաղթելու ցանկություն՝ ամեն ինչ կարգին կլինի: Ռասելը հեշտությամբ կհարմարվի մեր խաղին»,- Հարդենի խոսքը մեջբերել է ESPN-ը:

Հարդենի հայտարարությունից հետո «Հյուսթոն Ռոկետսի» մամուլի ծառայությունը հրապարակել է ներկայացված տեսանյութը:

Share |

Լրահոս

Loading...