Բարսելոնան Աթլետիկին պարտվելուց հետո մտադիր է Նեյմարի գործարքի մեջ ներառել Դեմբելեին

11:30 19.08.2019

«Բարսելոնան» շարունակում է հույսեր փայփայել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնելու համար։ Կատալոնացիները ուժեղացրել են իրենց դիրքերը բրազիլացուն վերադարձնելու հարցում այն բանից հետո, երբ Լա լիգաի մեկնարկային տուրում 0-1 հաշվով պարտվեցին Բիլբաոյի «Աթլետիկին»։ 

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, «կապտանռնագույնները» պատրաստ են նոր առաջարկով հանդես գալ և գործարքի մեջ ներառել ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին։ Վերջինս տրանսֆերային թիրախ է փարիզյան ակումբի համար։ 

Երեկ Լիգա 1-ի երկրորդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» 1-2 հաշվով զիջեց «Ռենին»։ Նեյմարը թիմի հայտացուցակում չէր։ Հանդիպման ավարտից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշեց, որ Նեյմարը չի հեռանա, քանի դեռ ակումբը նրան փոխարինող չի գտել։ 

Ավելի վաղ «Բարսելոնան» պատրաստ էր 100 միլիոն եվրո վճարել և ևս երկու ֆուտբոլիստի ներառել գործարքի մեջ։ 

Share |

Լրահոս

Loading...