Սանթոսի նախկին նախագահը պատմել է՝ ինչու Նեյմարը ժամանակին Ռեալ չի տեղափոխվել

20:23 19.08.2019

«Սանթոսի» նախկին նախագահ Մարսելո Տեյշեյրան պատմել է, թե ինչու թիմի նախկին հարձակվող Նեյմարը, որը հիմա հանդես է գալիս ՊՍԺ-ում, 2006 թվականին չի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

«Նեյմարը հիացած էր «Ռեալով»։ Մենք նրա հորը 1 մլն դոլար ենք առաջարկել, որ Նեյմարը մնա։ Նա հեշտ համաձայնեց։ Ակումբում բոլորը վստահ էին, որ ես գժվել եմ, բայց մենք բոլորս գիտեինք, որ Նեյմարը յուրահատուկ խաղացող է։ Կարևոր էր, որ նրան «Սանթոսում» պահեինք։ Բարդ որոշում էր, որը ես պիտի ինքնուրույն կայացնեի, բայց արդյունքում այն ճիշտ դուրս եկավ։ Մենք բանակցություններ չենք վարել «Ռեալի» հետ։ Ամենը, ինչ ես պատմեցի, արվել է նրան թիմում պահելու համար։ Արդյունքում դա մեզ հաջողվեց, բայց «Ռեալի» հետ հարաբերությունները վատացան»,- Տեյշեյրայի խոսքերն է փոխանցում AS-ը։ 

 

Share |

Լրահոս

Loading...