Սուլշեր․ Կարծում եմ՝ Պոգբան կմնա Ման․ Յունայթեդում

10:36 19.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը անդրադարձել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի այն հայտարարությանը, թե նրա ապագայի հարցը անորոշ է մնում։ 

«Դուք՝ բոլորդ ինձ հարցեր եք տալիս Պոլի մասին, այդպես չէ՞։ Ես չեմ անհանգստանում նրա համար։ Կարծում եմ՝ նա մնում է թիմում»,-նորվեգացի մասնագետի խոսքերն է մեջբերում SkySports-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում ՄՅՈւ-ն հյուրընկալվելու է «Վուլվերհեմփթոնին»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ևս մեկ անգամ փորձ կատարել ֆրանսիացի կիսապաշտպանին գնելու համար։ 

Share |

Լրահոս

Loading...