Պոչետինոն բողոքել է Անգլիայում տրանսֆերային պատուհանի շուտ փակվելուց

16:00 19.08.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դժգոհել է Անգլիայում տրանսֆերային պատուհանի շուտ փակվելու որոշումը։ Հիշեցնենք, որ այս տարի Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվեց առաջնության մեկնարկից մեկ օր առաջ։ 

«Ես չեմ տվել համաձայնություն այդ որոշման համար։ Ինչ-որ մի պահի որոշվեց, որ այդպես լավ կլինի բոլոր թիմերի համար։ Սակայն կարծոււմ եմ, որ Լևին և շատ ուրիշները հասկանում են, որ սա իրականում սխալ որոշում էր։ Հուսով եմ՝ մյուս տարի մենք կուղղենք մեր սխալը»,-արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ 

Տեղեկացնենք, որ նոր օրենքի համաձայն՝ ակումբները կարող են ֆուտբոլիստներ ձեռք բերել մինչ ԱՊԼ-ի մեկնարկը։ Ֆուտբոլիստները, սակայն, տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո կարող են հեռանալ այն երկրների թիմեր, որտեղ տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է։ 

Լոնդոնի «Տոտենհեմը» ԱՊԼ-ի մեկնարկային երկու տուրում 4 միավոր է վաստակել։ Լոնդոնի «Խցանները» հաղթել են «Ասթոն Վիլային» 3-1 հաշվով և ոչ-ոքի են խաղացել (2-2) Լոնդոնի «Ման․ Սիթիի» հետ։ 

Share |

Լրահոս

Loading...