Լիգա-1. ՊՍԺ-ն պարտվում է արդեն երկրորդ տուրում (տեսանյութ)

00:58 19.08.2019

Ֆրանսիայի Լիգա-1-ում կայացան երկրորդ տուրի բոլոր հանդիպումները:

Անակնկալ արդյուքն գրանցվեց «Ռեն»-ՊՍԺ խաղում, որը տուրի վերջին հանդիպումն էր: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց 1-2 հաշվով:

Խաղի հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում բացեցին հյուրերը: 36-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդիսոն Կավանին:

Տանտերերը հեշտ չհանձնվեցին ու ընդմիջման գնացին հաշվի հավասարակշռությունը վերականգնած: 44-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մբայե Նիանգը:

«Ռենը» ձեռք բերածով չբավարարվեց ու արդեն երկրորդ կեսում առաջ անցավ հաշվի մեջ: 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոման դել Կաստիլյոն:

Չնայած փարիզցիները փորձում էին խուսափել պարտությունից, բայց մինչև խաղի ավարտը գոլեր այդպես էլ չգրանցվեցին:

Այսպիսով, ՊՍԺ-ն առաջնության երկրորդ տուրում կրում է իր առաջին պարտությունը և 3 միավորով 8-րդ տեղում է: «Ռենը» տանում է երկրորդ անընդմեջ հաղթանակը ու 6 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...